loader

«Яндекс»-ը սեփական «խելացի» բարձրախոս է ներկայացրել (տեսանյութ)

«Яндекс» ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը Yet Another Conference կոնֆերանսին ներկայացրել է «Яндекс. Станция» մուլտիմեդիական տնային պլատֆորմը՝ «Алиса» ներկառուցված ձայնային օգնականով: Բարձրախոսն առաջին սարքն է, որն ընկերության աշխատակիցները նախագծել են ինքնուրույն: «Կայանը» նման է անալոգիկ պլատֆորմներին, այդ թվում նաև Apple, Google և Amazon ընկերությունների: Նրա օգնությամբ կարելի է երաժշտություն լսել, ինչպես նաև վիդեո՝ հեռուստացույցին միացնելով: «Алиса» և «Яндекс» ձայնային հրահանգներն օգտագործելով, կարելի է զարթուցիչ կամ թայմեր լարել և հիշեցում տեղադրել: Այս հրահանգների ճանաչման և ըմբռնման համար, բարձրախոսի մեջ 7 խոսափողներից բաղկացած ցանց է ներկառուցված: «Яндекс.Станция»-ն այս ամառ կհայտնվի վաճառքում՝ 9,990 ռուբլի արժեքով:

Որպես բոնուս, գնորդը կստանա «Яндекс.Музыка»-ի միամյա անվճար օգտագործման իրավունք և «Кинопоиск»-ում առանց գովազդի ֆիլմերի դիտման հնարավորություն: Կոնֆերանսին ընկերությունը նաև անոնսավորել է «Яндекс.Диалоги» սերվիսի թողարկումը, որի օգնությամբ «Алиса»-ին հնարավոր կլինի նոր բաներ սովորեցնել, որոնց ցուցակը տրոհված է, ըստ կատեգորիաների, ավելի հարմար որոնման համար՝ «Бизнес и финансы», «Еда и напитки», «Игры и развлечения» և այլն:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս