loader
Apple-ը ներկայացրել է iOS 12 օպերացիոն համակարգի առաջին հանրային բետա-տարբերակը

Apple-ը ներկայացրել է iOS 12 օպերացիոն համակարգի առաջին հանրային բետա-տարբերակը

Apple ընկերությունը թողարկել է iOS 12 նոր օպերացիոն համակարգի առաջին հանրային բետա-տարբերակը: Մինչ այս, այն հասանելի էր միայն 99 դոլար արժողությամբ հատուկ աքաունթների օգտատերերի համար:

Ամառվա ընթացքում Apple-ը նրա համար պարբերաբար թարմացումներ կթողարկի, իսկ վերջնական տարբերակը կներկայացվի այս աշնանը:

TechCrunch պորտալը խորհուրդ չի տալիս տեղադրել iOS 12 բետա-տարբերակը հիմնական սարքին, քանի որ որոշ հավելվածներ կարող են դադարել աշխատել, իսկ վատագույն դեպքում՝ սմարթֆոնը կամ պլանշետը: Բետա-թեստավորման ծրագրում մասնակցելու համար, անհրաժեշտ է գրանցվել Apple-ի կայքում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս