loader
Apple-ը պատմել է նոր iOS 12 օպերացիոն համակարգի մասին

Apple-ը պատմել է նոր iOS 12 օպերացիոն համակարգի մասին

Apple-ը պատմել է իր iOS 12 նոր օպերացիոն համակարգի մասին: Հայտնի է, որ կհեռացվեն նախկին համակարգերի սխալները, կփոխվի ընդհանուր դիզայնը, կբարելավվի Siri օգնականի ֆունկցիան, որը կարողանա որոնման ավելի հստակ տվյալներ մատուցել և տարբերակելու է, անգամ, շշուկը:

Կփոխվի նաև տեսախցիկը՝ լուսանկարներն ավելի պարզ կդառնան, հատկապես դիմանկարային և գիշերային նկարահանումների ժամանակ: Կարող է հայտնվի տագնապային կոճակը, որը թույլ կտա ծանոթներին հասկացնել, որ օգտատերը պատահարի է ենթարկվել:

Նոր օպերացիոն համակարգը Apple-ը կներկայացնի հունիսի 4-ի կոնֆերանսին. iOS 12-ը կթողարկվի սեպտեմբերի 12-ին: Ըստ Expert Reviews-ի տեղեկատվության, նոր համակարգի թողարկումից հետո, Apple-ը դրանք կթողարկի երկու տարում մեկ անգամ: Հիշեցնենք, որ աշնանը ընկերությունը նախատեսում է iPhone-ի միանգամից 3 մոդել թողարկի, աշխատում է AirPods ականջակալների 2 նոր մոդիֆիկացիաների վրա, արտոնագրել է 2 էկրաններով և առանց ստեղնաշարի ու թրեքփադի MacBook-ը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս