loader
Apple-ը սեփական MicroLED դիսփլեյ է մշակում

Apple-ը սեփական MicroLED դիսփլեյ է մշակում

Apple ընկերությունն իր բջջային սարքերի համար MicroLED անվամբ սեփական դիսփլեյ է մշակում:

Bloomberg-ը հայտնում է, որ ընկերությունը նոր նախագծի մեջ լուրջ ներդրում է կատարել և նախատեսում է մշակումը կիրառել իր ապագա սարքերում:

Դիսփլեյների առաջին պրոտոտիպերն արդեն պատրաստ են՝ նրանք թեստավորվում են Apple-ի կալիֆորնիական լաբորատորիայում: Այժմ Apple-ը iPhone X և Apple Watch մոդելներում OLED դիսփլեյներ է օգտագործում: Ընկերության սեփական մշակումը ստեղծվելու է այլ տեխնոլոգիայով, ավելի վառ կդառնա, և, միաժամանակ, ավելի քիչ էներգիա կօգտագործի:

MicroLED-դիսփլեյները նաև թույլ կտան Apple-ի սմարթֆոններն ու ժամացույցները ավելի բարակ դարձնել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս