loader

Face ID. Apple-ի սյուրռեալիստական գովազդը

Apple ընկերությունը նոր հոլովակ է հրապարակել, որում գովազդում է iPhone X-ի Face ID տեխնոլոգիան: Ըստ հոլովակի սյուժեի, գլխավոր հերոսը հայտնվում է վիկտորինայում, որտեղ բեմում նստած է հսկայական սեղանի առջև, հանդիսատեսով շրջապատված:

Վերջին հարցի ժամանակ, տղամարդուն հարցնում են բջջային բանկ մուտք գործելու ծածկագրի մասին, որը նա հորինել է առավոտյան, սակայն հերոսը մեկ րոպեում չի կարողանում հիշել այն:

Մի քանի անհաջող փորձերից հետո, վիկտորինայի մասնակիցը հանում է իր iPhone X-ը, և այն ճանաչում է իր տիրոջը Face ID տեխնոլոգիայի օգնությամբ ու մուտք է գործում հավելվածի մեջ:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս