loader
Google ցանցն այլևս չի կարելի օգտագործել արգելափակումը շրջանցելու համար

Google ցանցն այլևս չի կարելի օգտագործել արգելափակումը շրջանցելու համար

Google ընկերությունն անջատել է իր ցանցը որպես պրոքսի-սերվեր օգտագործելու հնարավորությունը: Ավելի վաղ, մասնագետները կարող էին Google.com դոմենի օգնությամբ թրաֆիկը վերափոխել սեփական սերվերների վրա՝ այսպիսով, օգտատերերը կարող էին մուտք ստանալ դեպի արգելափակված ինտերնետ-ռեսուրսներ: Այս մասին հայտնում է The Verge-ը, նշելով, որ դա կխախտի անոնիմայզերների և VPN-սերվիսների աշխատանքը, ինչպես նաև Signal մեսենջերի և GreatFire նախագծի, որը պայքարում է Չինաստանում ինտերնետի օգտագործման սահմանափակումների դեմ: Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերության ցանցը չպետք է աջակցեր domain-fronting (Համացանցում վերջնական հասցեն թաքցնելու տեխնոլոգիա) ֆունկցիային, իսկ դեպի նա մուտքը հնարավոր էր ծրագրային ապահովման կարգավորումների առանձնահատկությունների շնորհիվ:

Google-ը ֆունկցիայի աշխատանքն այլևս չի վերականգնելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս