loader
Google-ը վիրտուալ իրականության օգնությամբ պահպանելու է պատմական հուշարձանները

Google-ը վիրտուալ իրականության օգնությամբ պահպանելու է պատմական հուշարձանները

Google ընկերությունը, HKO CyArk ընկերության հետ համագործակցությամբ, «Open Heritage» նախագիծ է թողարկել, որը կոչված է պահպանել փլուզման վտանգի մեջ հայտնված պատմական հուշարձանները: Օբյեկտների եռաչափ մոդելները ստեղծելու են լազերային սքանների օգնությամբ և կներկայացնեն նախագծի կայքի տվյալների բազայում: Նրանց կարելի է դիտել համակարգչով, բջջային սարքերով, ինչպես նաև վիրտուալ իրականության հատուկ սարքերով:

Google-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ համատեղ տեխնոլոգիաները թույլ կտան պատմական նշանակությամբ օբյեկտները պատկերել մանր դետալներով, այդ թվում նաև փոխանցել նրանց իրական գույնն ու հյուսվածքը: Այս 3D-մոդելները օգտակար կլինեն ռեստովրատորների համար, քանզի կօգնեն հստակ որոշել, թե որ հատվածներում վերանորոգում է պահանջվում: Թվայնացված հուշարձանները հասանելի կլինեն Google Arts and Culture նախագծի օնլայն-կայքերում, ինչպես նաև iOS և Android պլատֆորմների հավելվածներում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս