loader
Instagram-ը պաշտոնապես երկար վիդեոներ ներբեռնելու համար պլատֆորմ է ներկայացրել

Instagram-ը պաշտոնապես երկար վիդեոներ ներբեռնելու համար պլատֆորմ է ներկայացրել

Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է մինչև մեկ ժամ տևողությամբ վիդեոներ ստեղծելու և դիտելու IGTV նոր պլատֆորմը: Այն հնարավոր է օգտագործել սոցցանցի հավելվածում և առանձին: Միաժամանակ, Instagram-ում ստանդարտ վիդեոները շարունակելու են տևել մինչև մեկ րոպե: IGTV-ի օգտատերերը կարող են ուղղահայաց վիդեոներ նկարահանել, որոնց տևողությունը կախված է հետևորդների քանակից: Բոլոր օգտատերերի համար անխտիր հասանելի է 10 րոպե տևողությամբ հոլովակների նկարահանումը, իսկ մեկ ժամանոց վիդեոները հասանելի կլինեն միայն 10,000 և ավել հետևորդներ ունեցող աքաունթներին:

Այսպես, Insrtagram-ը նախատեսում է պոպուլյար ինֆլյուենսներին գրավել նոր պլատֆորմին, իսկ վիդեոյի բարձր որակը թույլ կտա որակյալ և մանրակրկիտ թութորիալներ նկարահանել: Օգտատերերը կարող են մեկնաբանել հոլովակները, նրանցով Direct-ում կիսվել իրենց ընկերների հետ և սեփական վիդեոներն ավելացնել Instagram-ում ակտուալ պատմություններով ալիքների մեջ: IGTV հավելվածն ամբողջությամբ կհայտնվի գալիք շաբաթների ընթացքում: Սպասվում է, որ այն կկարողանա մրցակցել YouTube-բլոգերի հետ և բլոգերներին կօգնի նոր աուդիտորիա ներգրավել ու բարձրացնել սեփական եկամուտները և Instagram-ի շահույթը: Instagram-ի հիմնադիր Քեվին Սիսթրոմը հայտնել է, որ սերվիսի ամենամսյա աուդիտորիան աճել է մինչև 1 մլրդ մարդ, ի տարբերություն անցած տարվա սեպտեմբերի 800 մլն-ի : 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս