loader

Mercedes AMG G63 նոր ամենագնացը (տեսանյութ)

Mercedes AMG-ի G63 նոր մոդելն ունի չորսանիվային շարժիչ, վերամշակված AMG RIDE CONTROL սպորտային կասեցումը, որը համադրվում է ճանապարհային պայմաններին, և լայնէկրան գործիքային վահանակով նոր սալոնը: Բիտուրբոացված 4 լիտրանոց շարժիչը ավտոմեքենան ավելի դինամիկ և մանևրելի է դարձնում, ինչպես նաև, օպտիմալ օդափոխության հաշվին, նվազեցնում է արտանետման մակարդակը, փոխանցման տուփն այժմ գտնվում է ղեկային սյունակում և փոփոխվում է մի քանի տուփերով ներքև, ինչը մեքենային թույլ է տալիս ավելի շուտ արագություն հավաքել:

Mercedes-AMG-ի G-դասակարգի պատմության մեջ առաջին անգամ շարժման տեսակը կարելի է անհատականապես կարգավորել մատի հպման օգնությամբ՝ ճանապարհի ընթացքի 5 ռեժիմներից և անանցանելիության 3 ռեժիմներից մեկն ընտրելով՝ «Սայթաքուն ճանապարհ», «Հարմարավետ», «Սպորտ», «Սպորտ+», «Անհատական» և «Ավազ», «Հիմք/Սայլուղի», «Ժայռեր»: Մշակման ևս մեկ նպատակը կուզովի մասսայի նվազեցումն է, այն բաղկացած է տարբեր տեսակի պողպատից. թևերը, կապոտն ու դռները՝ ալյումինից, կուզովի դիմային և հետնային շարերը՝ գերամուր պողպատից:

«Մեզ համար կորևոր էր պահպանել G63 սկզբնական ամենագնացի հետ կապը, որը, մեր հաճախորդների և ապրանքանիշի երկրպագուների շրջանակներում, օժտված է կուլտային ստատուսով: Բիտուրբոացված 4 լիտրանոց V8 շարժիչի, բարելավված դինամիկայի, ամենագնացային որակի հետ համադրված մանևրայնության շնորհիվ, ավտոմեքենան նոր տեխնիկական մակարդակի է հասել»,- նշել է Mercedes-AMG GmbH-ի խորհրդի նախագահ Թոբիաս Մյորսը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս