loader
«Народные карты». «Яндекс»-ի օգտատերերը կարող են ինքնուրույն քարտեզներ խմբագրել

«Народные карты». «Яндекс»-ի օգտատերերը կարող են ինքնուրույն քարտեզներ խմբագրել

«Яндекс»-ը թողարկել է «Народные карты» անվամբ բջջային հավելվածը, որի օգնությամբ յուրաքանչյուր օգտատերը կարող է մասնակցել քարտեզների ստեղծման և խմբագրման մեջ: Դրա համար, անհրաժեշտ է հավելվածի միջոցով տեղանքի լուսանկար անել և ուղարկել «Яндекс»: Եթե սմարթֆոնն ամրացնել ավտոմեքենայի կամ հեծանիվի դիմային մասին, ապա հավելվածը ողջ ուղևորության ընթացքում յուրաքանչյուր վայրկյանը մեկ լուսանկարներ է անելու:

Բացի այդ, օգտատերերը կարող են իրենց կադրերը համեմատել արդեն գոյություն ունեցող քարտեզի հետ և փոփոխել այն: Նոր տվյալները կհայտնվեն «Яндекс. Карты» սերվիսում և «Навигатор»-ում, և սերվիսները երթուղին կազմելիս հաշվի են առնելու այս տեղեկատվությունը:

«Народные карты» հավելվածը ունակ է ճանաչել արագության սահմանափակման և կայանատեղերի նշանները, իսկ ժամանակի ընթացքում նաև հաշվի կառնի այլ նշանները, ցուցափեղկերը, տների համարներն ու ճանապարհային հատումը:

Նոր հավելվածը դեռևս հասանելի է Android-ի համար: Այն արդեն փորձել են կամավորներն ու ընկերության քարտեզագիրները, ովքեր 17,000 լրացումներ և ճշտումներ են մտցրել, որոնք արվել են 30 քաղաքների 30 մլն լուսանկարներից: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս