loader
Neighbourly. Google-ը հարևանների համար սեփական լոկալ սոցցանց է թողարկել

Neighbourly. Google-ը հարևանների համար սեփական լոկալ սոցցանց է թողարկել

Google-ը հարևանների համար Neighbourly սեփական լոկալ սոցցանց է թողարկել: Սերվիսը թույլ է տալիս հարցեր ուղղել հարևաններին և, իր հերթին, օգնել նրանց խորհրդով. օրինակ՝ կարելի է պարզել, թե որտեղ է մոտակայքում գտնվում երեխաների համար անվտանգ այգին կամ մեքենաների վերանորոգման արհեստանոցը:

Հավելվածն այնպես է աշխատում, որ դուք կարող եք չկիսվել այլոց հետ անձնական տեղեկատվությամբ. այն օգտատերերին հայտնում է միայն անունները: Միաժամանակ, օգտատիրոջ պրոֆիլի լուսանկարը չի կարելի մեծացնել կամ պահպանել:

Օգտատերերը կարող են գնահատել իրենց հարևանների խորհուրդը, բարձր գնահատականով մեկնաբանությունները ցուցադրվում են ժապավենի վերևում: Ինչպես Facebook-ում, հարցերն ու պատասխանները կարելի է ավելացնել էջանիշերին: Սերվիսը դեռևս հասանելի է հնդկական Մումբաիի բնակիչներին, սակայն շուտով ընկերությունը նախատեսում է այն ծավալել այլ քաղաքներում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս