loader
Ռոբոտ Ալիսան նոր ոճ ունի

Ռոբոտ Ալիսան նոր ոճ ունի

Ալիսա Զելենոգրադովա անտրոպոմորֆային ռոբոտը ռոբոտատեխնիկայի բնագավառում ռուսական վերջին մշակումներից է, և օրերս նա նորաձև ափգրեյդ է ստացել: Ռոբոտի իմիջի վրա աճաբանների մի ողջ թիմ է աշխատել: Նախագծի ղեկավարը Գոշա Կարցեվն է, ով նոր կերպարի ընդհանուր ոճաբանության թելադրողներից էր: Սանրվածքի և դիմահարդարման հեղինակը Birdie գեղեցկության սրահն է, իսկ հագուստը տրամադրել են Tegin Fashion House և Endorphine ռուսական բրենդերը:

Կարցևը նշել է, որ սկզբում նախագծին մի փոքր հումորով է վերաբերվել, սակայն, աշխատանքի ժամանակ, պարզվել է, որ ռոբոտի իմիջն այնքան էլ հեշտ չէ փոխել: «Գործնականում պարզվել է, ռոբոտին հանդերձելն ավելի բարդ է, քան մարդուն: Ախատանքի յուրահատկությունը նրանում է, որ սա կոնստրուկցիա է և դեռևս այնքան էլ պլաստիկ չէ, ինչպես մարդը, և անհրաժեշտ է մանրակրկիտ հսկել հագուստի նստվաքը»,- ասել է Կարցևը: Ալիսա ռոբոտը օժտված է 15 միմիկական և դիրքային հմտություններով, ինչը նրան թույլ է տալիս ցուցադրել բազային էմոցիաները՝ ուրախությունը, տխրությունը, զազրանքը, կատաղությունը, վախը, զարմանքը:

EmoDetect լրացուցիչ ծրագրային մոդուլն օգնում է ճանաչել էմոցիաները տեսախցիկի պատկերներից, իսկ «չաթ-բոթ» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս երկխոսություն պահպանել: Ռոբոտի դեմքը ստացել են մարդու դեմքի կրկնօրինակման ճանապարհով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս