loader
«Роскомнадзор»-ը Apple-ից կրկին պահանջել է հեռացնել AppStore-ից Telegram հավելվածը

«Роскомнадзор»-ը Apple-ից կրկին պահանջել է հեռացնել AppStore-ից Telegram հավելվածը

«Роскомнадзор»-ը կրկին պահանջել է Apple-ից իր AppStore խանութից հեռացնել Telegram մեսենջերի հավելվածը և դադարեցնել փուշ-ծանուցումներ ուղարկել ռուսաստանցի օգտատերերին: «Apple-ի վերոնշված սերվիսների ֆունկցիոնալության խախտման առնչությամբ «Роскомнадзор»-ի հնարավոր գործողություններից խուսափելու համար, խնդրում ենք ձեզ կարճ ժամկետներում տեղեկացնել մեզ ընկերության հետագա գործողությունների մասին, որոնք ուղղված են տվյալ պրոբլեմատիկ հարցերի լուծմանը»,- հայտնվում է «Роскомнадзор»-ի կայքում:

Հիշեցնենք, որ այս հայցով «Роскомнадзор»-ն արդեն դիմել էր Apple-ին և Google-ին ապրիլի 17-ին՝ Ռուսաստաքնի տարածքում մեսենջերի արգելափակման մասին դատարանի որոծումից անմիջապես հետո: Այն ժամանակ, ընկերություններից պատասխան չի հետևել:

Սակայն, մայիսի 24-ին «Роскомнадзор»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է իր IP-հասցեները տրամադրել Պավել Դուրովի Telegram մեսենջերին: Telegram-ը, Մոսկվայի Տագանսկի դատարանի արաշմամբ, արգելափակվել է ապրիլի 13-ին: Դատավոր Յուլիա Սմոլինան որոշումը կայացրել է 20 րոպեում, իսկ արգելափակման գործընթացն սկսվել է ապրիլի 16-ին: «Роскомнадзор»-ն արգելափակել է Amazon-ի, Google-ի, «Яндекс»-ի, «ВКонтакте»-ի և Twitter-ի միլիոնավոր IP-հասցեները, ինչով, այդ ընկերությունների ներկայացուցիչների կողմից, իր հասցեին հնչած բազմաթիվ քննադատությունների է արժանացել:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս