loader
«Роскомнадзор»-ը արգելափակելու է Telegram-ի համար օգտագործվող VPN-սերվիսները

«Роскомнадзор»-ը արգելափակելու է Telegram-ի համար օգտագործվող VPN-սերվիսները

«Роскомнадзор»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել է, որ կառույցը, իրավապահ մարմինների խնդրանքով, միջոցներ է ձեռնարկելու այն սերվիսների արգելափակմամբ, որոնք թույլ են տալիս շրջանցել Ռուսաստանի տարածքում Telegram-ի աշխատանքի արգելափակումը: «Եթե ուշադրություն դարձնեք տեղեկատվության տարածման կազմակերպիչների մասին օրենքին, որով մենք աշխատում ենք, ապա մենք մեր գործողությունները ձեռնարկում ենք այն փաստաթղթերի հետևից, որոնք ստանում ենք օպերատիվ հետախուզական ֆունկցիաներով օժտված օրգաններից: Երևակայի, շարունակելու ենք գործել նույն կերպ»,- նշել է Ժարովը:

2017 թվականի նոյեմբերից Ռուսաստանի տարածքում գործում է օրենք, որը պարտադրում է անոնիմայզերներին և VPN-սերվիսներին հաշվառվել ռուսական ռեեստրում և միանակ դաշնային պետական տեղեկատվական համակարգին, ինչպես նաև նրանց արգելում է պլատֆորմներին մուտք տրամադրել, որոնք արգելափակված են երկրի տարածքում: Հակառակ դեպքում, նրանք կարգելափակվեն: Օրենքը դեռևս չի կիրառվում Ռուսաստանում, սակայն որոշ պատգամավորներ, անգամ, չեն իմացել նրա գոյության մասին:

Իր հերթին, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Ռուսաստանի տարածքում մեսենջերի արգելափակման հետ իրավիճակը: Նա գրել է, որ սերվիսի արգելափակումը կվատացնի 15 մլն ռուսաստանցիների կյանքի որակը, ովքեր մշտապես օգտվում են Telegram-ից, քանի որ առանց VPN-ի օգտագործման, մեսենջերը կարող է անհասանելի լինել: Միաժամանակ, Դուրովի խոսքերով, ետեռորիստական ակտիվությունը երկրում շարունակում է մնալ նախկին մակարդակի վրա, քանզի տեռորիստները շփման համար կկարողանան օգտվել այլ պլատֆորմներից, իսկ ազգային անվտանգության մակարդակը Ռուսաստանում, հակառակը, կիջնի, քաղաքացիների անձնական տվյալների տեղափոխումը ԱՄՆ-ով ղեկավարվող սերվիսներին՝ Facebook-ին և WhatsApp-ին: Դուրովը նաև նշել է, որ ընկերությունը Telegram-ի արգելափակումը հակասահմանադրական է համարում և շարունակելու է «պաշտպանել ռուսաստանցիների նամակագրության գաղտնիության իրավունքը»: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս