loader
«Роскомнадзор»-ը արգելափակումից ավելի քան 7 մլն IP-հասցեներ է հանել

«Роскомнадзор»-ը արգելափակումից ավելի քան 7 մլն IP-հասցեներ է հանել

«Роскомнадзор»-ը արգելված կայքերի ցուցակից բացառել է ավելի քան 7մլն IP-հասցեներ. արգելափակված հասցեների թիվը 10,9 միլիոնից հասել է 3,7 միլիոնի: Հայտնվում է, որ արգելափակումից հանած հասցեների մասը պատկանում է Amazon-ին և Online.net հոսթինգին: Այժմ արգելափակվող հասցեների ավելի քան 75%-ը Amazon AWS-ի հասցեներն են:

Մայիսի սկզբին արգելափակումից հանելու ևս մեկ մասշտաբային ալիք է եղել. այն ժամանակ «Роскомнадзор»-ն արգելափակված ցուցակից Google-ի մոտ 4 մլն IP-հասցեներ են բացվել: Հունիսի սկզբին Ռուսաստանում անիմայզերների և VPN-սերվիսների օգտագործման տուգանքներ են մտցվել: Ֆիզիկական անձանց կողմից հոսթինգի պրովայդերների և անոնիմայզերների օգտագործման համար 10,000-30,000 ռուբլիի չափով տուգանքներ են սահմանված, իսկ իրավաբանական անձանց կողմից՝ 50,000-300,000 ռուբլիի չափով: Բացի այդ, կարող են տուգանվել նաև որոնող համակարգերը, եթե անոնիմայզերների հղումներն ընկնեն որոնողական արդյունքների մեջ:

Հիշեցնենք, որ «Роскомнадзор»-ը 50 VPN-սերվիսներ է արգելափակել՝ փորձելով դադարեցնել Telegram-ի աշխատանքը. Մեսենջերի արգելափակման գործընթացը Ռւսաստանում, Տագանսկի դատարանի որոշմամբ, սկսվել է ապրիլի 16-ից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս