loader
«Роскомнадзор»-ը մինչև տարեվերջ կարող է արգելափակի Facebook-ը

«Роскомнадзор»-ը մինչև տարեվերջ կարող է արգելափակի Facebook-ը

«Роскомнадзор»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել է մինչև 2018 թվականի վերջ Facebook-ի հնարավոր արգելափակման հնարավորության մասին: Դա պայմանավորված է նրանով, որ Ժարովին հաճախ քննադատում են նրա համար, որ նա աչքերը փակում է սոցցանցի  ինչ-որ «հատուկ հարաբերությունների» գործողությունների վրա: Ժարովը պատմել է, որ ամեն 6 ամիսը մեկ հանդիպում է ընկերության ներկայացուցիչների հետ և հուսով է, որ նրա պատասխանը «Facebook-ի համար կդառնա ևս մեկ հարկադրություն, ռուսական օրենսդրությունը պահպանելու համար»:

«Մինչև 2018 թվականի վերջ մենք կստուգենք ընկերությանը, և գոյություն ունեն մի քանի կետեր, որոնք պետք է կատարվեն. Ռուսաստանի տարածքում ռուսաստանցի քաղաքացիների տվյալների բազաների լոկալիզացիա, արգելված տեղեկատվության հեռացում, այլ օրենքների պահպանում: Եթե այս ամենից կամ այս ամենից որևէ բան չի կատարվի կամ ռուսական պատությունը տեղեկացված չի լինի այս գործողություններն անցկացնելու մասին, ապա, ակնհայտ է, որ արգելափակման մասին հարց է ծագելու»,- հայտնել է նա:

Բացի այդ, Ժարովը նաև Telegram-ի արգելափակման առնչությամբ մեկնաբանություն է տվել՝ նշելով, որ սերվիսն արգելափակվել է, քանի որ «տեռորիստները շփվում են» նրա օգնությամբ. «Տեռորիստական վտանգը, ինձ թվում է, գերակշռում է «մեր սիրելի սայլակը բոլորից լավն է, մենք ցանկանում ենք աշխատել միայն նրա մեջ» դիրքորոշմանը»: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս