loader

Surface Go. Microsoft-ի նոր բյուջետային պլանշետը (տեսանյութ)

Microsoft ընկերությունը ներկայացրել է Surface պլանշետի բյուջետային տարբերակը: Նոր սարքի բազային կոմպլեկտացիան 399 դոլար արժե և պետք է դառնա 9,7 դյույմ էկրանով iPad-ի հետ, որի արժեքը սկսվում է 329 դոլարից: Surface Go-ն թողարկվել է հիշողության ծավալի 2 տարբերակով՝ 64 Գբ հիշողությամբ ու 4 Գբ օպերատիվ հիշողությամբ ($399) և 128 Գբ հիշողությամբ ու 8 Գբ օպերատիվ հիշողությամբ ($549):

Պլանշետին կից առաջարկվում է ստեղնաշար ($99-$129), ստիլուս ($99) և Bluetooth-մկնիկ ($35):

Սարքի նախապատվերը դեռևս հասանելի է միայն «առաջին ալիքի երկրներում», որոնց թվում են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան: Առաջին գնորդներն իրենց պլանշետները կստանան օգոստոսին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս