loader
Tinder-ում հնարավոր կլինի ծանոթանալ օգտատերերի հետ միևնույն վայր այցելող մարդկանց հետ

Tinder-ում հնարավոր կլինի ծանոթանալ օգտատերերի հետ միևնույն վայր այցելող մարդկանց հետ

Tinder դեյթինգ-սերվիսն իր հավելվածում «Places» («Վայրեր») նոր ֆունկցիա է ավելացրել, որը դեռևս հասանելի է միայն Ավստրալիայի և Չիլիի բնակիչներին: Այս ֆունկցիայի օգնությամբ, կարելի է ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր նույն մարզադահլիճ, սրճարան կամ ռեստորան են հաճախում:

«Դա ձեզ ցույց է տալիս մարդկանց, ովքեր եղել են այն վայրերում, ինչ դուք, քանի որ վայրերը, որոք դուք այցելում եք, արտացոլում են ձեր հետաքրքրությունները, նախասիրություններն ու արժեքները: Սա նաև իսկապես գործող տարբերակ է հանդիպել նրան, ով նույն բաներն է անում, ինչ՝ դուք, իրական աշխարհում, այլ ոչ թե պատմել այն մասին, թե ինչով եք զբաղվում: Գործողությունները, հաճախ, ավելի շատ նշանակություն ունեն, քան խոսքերը»,- ասել է ընկերության լոկալ միջոցների գծով տնօրեն Սամանթա Սթիվենսը:

Նա նաև նշել է, որ ֆունկցիան այլ օգտատերերին չի ցուցադրելու ձեր ներկա գտնվելու վայրը, այն կարելի է միացնել և անջատել, ըստ ցանկության, իսկ լոկացիաները նաև հնարավոր է ջնջել: Բացի այդ, «Places»-ի գաղափարը կայանում է նաև ընկերներ գտնելու մեջ, ովքեր կիսում են միմյանց հետաքրքրությունները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս