loader

YouTube-ը հեռուստաալիքներիվճարովի բաժանորդագրության համակարգ է անոնսավորել (տեսանյութ)

YouTube-ը կոնտենտի ստեղծողների համար նոր գործիքներ է թողարկում, որոնց մասին պատմել է VidCon կոնֆերանսին և սեփական բլոգում: Նախ, սերվիսը ալիքներին վճարովի բաժանորդագրություն է ներմուծում. Channel Memberships ֆունկցիան թույլ կտա միայն համայնքի անդամների համար ամսական 5 դոլարով մուտք ապահովել դեպի ունիկալ էմոձիներ, նշաններ և հրապարակումներ:

Նոր ֆունկցիայով կկարողանան օգտվել ավելի քան 100,000 հետևորդներով ալիքները: Բացի այդ, YouTube-ը և Teespring սերվիսը թույլ կտան բլոգերներին սեփական մերչը վաճառել հենց վիդեոսերվիսի կայքում. այս ֆունկցիան արդեն փորձել է անիմատոր Ջոշուա Սլայսը: Վերջապես, կոնտենտի հեղինակները կարող են «Պրեմիերաներ» բաժնում վիդեոյի անոնսներ անել, ինչի համար YouTube-ում ավտոմատ կերպով սպասման էջեր են գործելու. պրեմիերաների դիտման ժամանակ օգտատերերը կարող են չաթում շփվել միմյանց և հոլովակի հեղինակի հետ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս