loader

Facebook-ը հանել է սոցցանցում գաղտնարժույթի գովազդի արգելքը

Facebook-ի միջոցների կառավարման գծով տնօրեն Ռոբ Լեզերնը հայտնել է, որ սոցցանցը հանել է գաղտնարժույթի գովազդի արգելքը: Ստուգված գովազդատուների համար այն հանվել է դեռևս ապրիլի 26-ին:

Թվային օպցիոնների գովազդն ու տոկենների առաջնային տեղադրումը (ICO) Facebook-ում դեռևս արգելված է: Արգելքը ներմուծվել է այս տարվա հունվարին, քանի որ գաղտնարժույթային հայտարարությունները հաճախ «կապված են լինում տարակուսանքի մեջ մտցնող կամ խարդախության խթանման մեթոդների հետ»:

Մարտ ամսին գաղտնարժույթների գովազդը նաև արգելափակել է Google ընկերությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս