loader
Lite. Instagram-ը Android-օգտատերերի համար հավելվածի թեթևացրած տարբերակ է թողարկել

Lite. Instagram-ը Android-օգտատերերի համար հավելվածի թեթևացրած տարբերակ է թողարկել

Instagram-ը ներկայացրել է հավելվածի թեթևացրած տարբերակը, որը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար: Այն ստացել է Instagram Lite անվանումը և ընդամենը 573 Կբ հիշողություն է զբաղեցնում (հիմնական հավելվածի 32 Մբ-ի փոխարեն): Հավելվածը նախատեսված է հիշողության փոքր ծավալով բյուջետային սմարթֆոնների և դանդաղ ինտերնետով ռեգիոնների համար:

Instagram Lite-ի օգտատերերը կարող են խմբագրել և հրապարակել լուսանկարներն իրենց ժապավենում և Stories-ում, սակայն անձնական հաղորդագրություններ և վիդեոներ ներբեռնել չեն կարող: Հավելվածի առավելությունն այն է, որ նրանում բացակայում է գովազդը: TechCrunch-ը հայտնում է, որ Instagram Lite-ի թեստավորումը սկսվել է Մեքսիկայից:

Հիշեցնենք, որ Facebook-ն անալոգիկ տարբերակը թողարկել է դեռևս 2015 թվականին, իսկ 2017-ին Facebook Lite-ի օգտատերերի քանակը հասել է 200 մլն-ի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս