loader
«ВКонтакте» սոցցանցը վճառային համակարգ է թողարկել

«ВКонтакте» սոցցանցը վճառային համակարգ է թողարկել

«ВКонтакте» սոցցանցը VK Pay սեփական վճարային համակարգ է թողարկել, որի օգնությամբ օգտատերերը կարող են վճարել սոցցանցի ներսում ապրանքների և ծառայությունների դիմաց: Մեկ փոխանցման մաքսիմալ գումարը 60,000 ռուբլի է կազմում, իսկ ամսական պլատֆորմից չի կարելի ավելի քան 200,000 ռուբլի դուրս գրել: Միաժամանակ, միջոցների մուտքի, ելքի և փոխանցման համար կոմիսիա գնորդների և վաճառողների համար չի գործելու: Փոխանցումն իրականացվում է ակնթարթորեն: Նոր համակարգի մուտք կունենան սոցցանցի բոլոր օգտատերերը, իսկ հաջողակ պատվերների համար յուրաքանչյուր օգտատերը գովազդային զարգացման համար սերտիֆիկատներ է ստանալու:

Բացի այդ, VK Pay-ը թույլ է տալիս օգտատերերին տուգանքներ, ինտերնետ, փայնային կապ և հասարակական տրանսպորտի վճարումներ իրականացնել: OneTwoTrip, Grow Food, DOC+, Bubble, Delivery Club և «Литрес» խոշոր սերվիսները վճարային նոր համակարգի հաճախորդների համար հատուկ հնարավորություններ են առաջարկում:

«VK Pay-ը Ռուսաստանում էլեկտրոնային կոմերցիայի ամենախոշոր խաղացողներից մեկը դառնալու պոտենցիալ ունի: Հաշվի առնելով «ВКонтакте»-ի աուդիտորիան և գնումներին նրա պատրաստականությունը, կարելի է խոսել գալիք մի քանի տարվցա ընթացքում 100 մլրդ ռուբլիի շրջանակներում շուկայի ծավալի մասին»,- հայտնել է սոցցանցի սեփականատեր Mail.Ru Group-ի ստրատեգիայի և հետազոտման գծով տնօրեն Ալեքսանդր Գորնին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս