loader
17 երկրների ղեկավարներ ներկա կլինեն ԱԱ-2018-ի բացման խաղին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը

17 երկրների ղեկավարներ ներկա կլինեն ԱԱ-2018-ի բացման խաղին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը

Կրեմլի մամլո-ծառայությունը հայտնել է, թե ովքեր կլինեն 2018թ. աշխարհի առաջնության բացման արարողությանն ու Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային հանդիպմանը:

«Նախատեսվում է, որ բացման արարողությանը կայցելեն այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Մասնավորապես՝ Աբխազիայի, Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Պանամայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսեթիայի, Ռուանդայի և Պարագվայի նախագահները, Հայաստանի և Լիբանանին վարչապետերը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի Գերագույն խորհրդի ղեկավարը», նշել է մամլո-ծառայությունը:

Աբխազիան և Հարավային Օսեթիան մասնակիորեն ճանաչված պետություններ են:

Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային հանդիպումը կկայանա մարտի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս