Նոյեմբերի 15-ին՝ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և Յուրա Մովսիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որտեղ նրանք անդրադարձել են Ազգերի լիգայի մրցաշարի 5-րդ տուրում Ջիբրալթարի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը:
Հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: