loader
Արթուր Ալեքսանյանը՝  Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ալեքսանյանը  եզրափակիչում 7:0 հաշվով հաղթեց սերբ Միխեիլ Կաջայային և աշխարհի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ավելի վաղ աշխարհամասի չեմպիոն էր հռչակվել նաև մեր 82 կգ քաշային ըմբիշ  Մաքսիմ Մանուկյանը:

Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ՝ երկու ոսկե, մեկ՝ բրոնզ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս