loader

Արթուր Ալեքսանյան․ Քվեարկությունը սխալ է կազմակերպվել (տեսանյութ)

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ:

«․․․Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երևի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը ո՞րն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք 20 աշխարհի մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում: 

Ես ինձ համար չեմ ասում,ինձ համար չեմ բողոքում: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ:Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ երկրի լավագույն տասնյակի ցանկից:

Ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակ` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչև 23 տարեկանների չեմպիոն, և դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից։ Սպորտի նախարարությունը ճիշտ չի հասկացել․․․»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս