loader
Ծանրորդ Կարեն Մարգարյանը օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն է դարձել

Ծանրորդ Կարեն Մարգարյանը օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն է դարձել

Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցվեց Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին արժանացավ հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Նա պոկեց 141կգ ,հրեց 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։ 

Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս