loader
ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա Գևորգյանը: Նա սև ֆիգուրներով ուժեղ է գտնվել վրացի Նինո Բացիաշվիլիից՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գևորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում:

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:

8-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը հավաքել է 5.5 միավոր և մեկ միավոր է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) և Իննա Գապոնենկոյից (Ուկրաինա): Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն ունեն 5-ական միավոր, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական:

Ապրիլի 20-ին անցկացվելիք 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կխաղա Լիլիթ Մկրտչյանի հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս