loader
Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթային մրցումներին

Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթային մրցումներին

Հոկտեմբերի 16-ի լուսադեմին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ մեկնեց Եվրոպայի այս տարվա մինչև 23 տարեկան հեծանվորդների առաջնության հաղթող Էդգար Ստեփանյանը: Նա կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Հրապարակային հեծանվավազքում երևանցին հանդես կգա խմբային և «Սկրեչ» մրցաձևերում: Ֆրանսիայի մրցաշարի ավարտից հետո՝ հոկտեմբերի 23-ին, Էդգարը և մարզիչ Արմեն Գյոզալյանը կմեկնեն Կանադա, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:  

22-ամյա հեծանվորդը նպատակ ունի բարձր արդյունքներ գրանցել: Միջազգային վարկանիշային աղյուսակում նա այժմ ունի 1080 միավոր: Էդգարին անհրաժեշտ է վաստակել նվազագույնը 400 միավոր, որպեսզի կարողանա ձեռք բերել 2019թ. Լեհաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության և Մինսկում կայանալիք եվրոպական երկրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր: 

«Սկրեչ» մրցաձևում անհատական գործակիցներով Էդգարը Եվրոպայում զբաղեցնում է 10-րդ, իսկ աշխարհում` 14-րդ հորիզոնականը: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս