loader
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը կցուցադրվի Երևանում

ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը կցուցադրվի Երևանում

Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:

2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել:

Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները Գավաթը տեսնելու և կազմակերպիչներին  շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան: 

Ասուլիսին կհետևի Գավաթի հանրային ցուցադրությունը: Կոկա-Կոլա-ն և ՖԻՖԱ-ն բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը և  անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00 – 17:00, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:

Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ Սեժ Սարգսյանը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս