loader
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:

Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը:

4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս