loader
ՀՖՖ. «Շիրակի» անհասկանալի նոր հայտարարությունը

ՀՖՖ. «Շիրակի» անհասկանալի նոր հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ,  որում նշված է.

«Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը

Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակի» երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր և բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել  ու ........ հա .... հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչև ՀՖՖ-ին դիմելը. այսինքն չենք մասնակցի, մինչև ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենն, իհարկե, եթե  «խաղն այս խաղային մանկապարտեզի երեխաները»:

Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակի» ղեկավարին այլևս ձեռնտու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների Լիգայից հնարավորինս շատ գումարներ ետ բերելն էր: Բոլոր այս և այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակի» կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել և բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին:

Հետևաբար անկախ ամեն ինչից՝ մեկ անգամ ևս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, և այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս