loader
Independent. Հենրիխ Մխիթարյանը՝ տարվա անհաջողակների տասնյակում

Independent. Հենրիխ Մխիթարյանը՝ տարվա անհաջողակների տասնյակում

Բրիտանական Independent-ը ներկայացրել է 2017 թվականին անհաջող մրցելույթներ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը՝ ընդգրկելով նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Դորտմունդի «Բորուսիայում» փառահեղ մրցաշրջանից հետո հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Մոուրինյոյի գլխավորած թիմ և առաջին մրցաշրջանում դրվագային ցուցադրում էր հրաշալի խաղ: Թեև կային նաև հանդիպումներ, որոնցում Մխիթարյանը ընդհանրապես նկատելի չէր խաղադաշտում:

2017-2018 թվականների մրցաշրջանում 5 գոլային փոխանցումներով մեկնարկից հետո Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չէր հայտնվում, որից հետո շատ են խոսակցությունները, որ նա կհեռանա Մանչեսթերից»,- գրում է Independent-ը:

Տասնյակում են նաև Գարեթ Բեյլը («Ռեալ Մադրիդ», Ուելս), Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա), Ռենատո Սանչեսը(«Սուոնսի», Պորտուգալիա), Դեյան Լովրենը («Լիվերպուլ», Խորվաթիա), Դավիդ Լուիսը («Չելսի», Բրազիլիա), Գժեգոժ Կրիխովյակը («Վեստ Բրոմվիչ», Լեհաստան), Խեսե Ռոդրիգեսը («Սթոք Սիթի», Իսպանիա), Ռոս Բարքլին («Էվերտոն», Անգլիա) և Լյուկ Շոուն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա):

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս