loader
Կայացել է ՀՖՖ-ի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համատեղ միջոցառումը. (ֆոտոշարք, տեսանյութ)

Կայացել է ՀՖՖ-ի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համատեղ միջոցառումը. (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբերի 19-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափ ընկերության համատեղ միջոցառումը: 

Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» և «Փիփլ Կյանք»:

Թիմերի ֆուտբոլիստներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը և նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը:

Հանդիպումն ավարտվեց 7:7 հաշվով, և թիմերն իրացրեցին հետխաղային 11-մետրանոցներ: Այստեղ ևս հավասարություն էր, և թիմերը, ի տարբերություն ֆուտբոլային պաշտոնական հանդիպումների, չիրացրեցին այնքան հարվածներ, մինչև որ պարզեն հաղթողին:

Կարելի է ասել, որ այս դեպքում հաղթեց բարեկամությունը: Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ հանձնեցին երեխաներին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս