loader
Լավ նորություններ քաղաքապետարանից. Երևանի փոխքաղաքապետ

Լավ նորություններ քաղաքապետարանից. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լավ նորություններ քաղաքապետարանից.

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն 20 տոկոսով:

Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետեւյալն է. քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը վերաբերող ծրագիր (մաքրում, բարեկարգում, պուրակների կառուցապատում, իննովացիոն ծրագրեր եւ այլն, եւ այլն), նաեւ օնլայն քվեարկության արդյունքում ընտրվում են ծրագրերն ու իրականացվում են:

Այսիքնն, քաղաքացին հնարավորություն է ստանում անմիջականորեն տնօրինել քաղաքի բյուջեն: Սա ըստ էության քաղաքապետի՝ ուղիղ դեմոկրատիայի գործիքները կիրառելու ծրագրի գործնական իրականացման քայլերից մեկն է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս