loader
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին:

Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ գտնվեց և դարձավ ոսկե մեդալակիր (14.175 միավոր):

Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսեց ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝  Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում  Արթուրը բրոնզե մեդալ նվաճեց (13.800)

Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ ազատ վարժությունում (13.500):

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս