loader
Մեր լողորդը եզրափակիչ չանցավ

Մեր լողորդը եզրափակիչ չանցավ

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակեց առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից: 

Վատ չեն ընթանում գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովայի գործերը:Նա բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ:Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին: 

Տատամի ելավ նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը / 73 կգ / :Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: 

Հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը / 77 կգ /:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս