loader
Միայն Ռոման Բերեզովսկին ընդառաջ դուրս եկավ երկրպագուներին

Միայն Ռոման Բերեզովսկին ընդառաջ դուրս եկավ երկրպագուներին

«Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո հավաքականի մի խումբ երկրպագուներ ցանկանում էին հանդիպել ազգային թիմի ֆուտբոլիստներին, սակայն նրանց ընդառաջ դուրս եկավ Ռոման Բերեզովսկին:

Երկրպագուները դժգոհ էին ոչ միայն ֆուտբոլիստների խաղից, այլև նրանց վարքագծից և, նվիրելով իրենց ժամանակն ընտրանու խաղին, մեծ էներգիա ծախսելով և ամբողջ 90 րոպե բղավելու դիմաց պահանջում էին տարրական հարգանք` ոչ թե շրջվել մեջքով ու հեռանալ, այլ գոնե շնորհակալություն հայտնել:

Դա ֆուտբոլիստների փոխարեն արեց Բերեզովսկին` գլուխ խոնարհելով և շնորհակալություն հայտնելով երկրպագուներին: Վերջիններս ծափահարություններով ընդունեցին լեգենդի քայլը»:

Հենրիխ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս