loader
Փոփոխություն ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում

Փոփոխություն ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում կրկին փոփոխություններ են եղել, հայտնում է ֆեդերացիան:

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:

Գալուստյանը 2014 թվականից զբաղեցնում է նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս