loader
Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը եւ ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ (168+200) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Դմիտրո Չումակի երկամարտի արդյունքն էր 391 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր եկամարտում:

Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, պայքարի մեջ կմտնեն նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ)б աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս