loader
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդներ (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդներ (տեսանյութ)

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը քիչ առաջ հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով:

Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 435 կգ արդյունք է գրանցել և արծաթե մեդալը նվաճած չինացի Յանգ Չիին գերազանցել 16 կգ-ով: Վստահաբար, այս ֆանտաստիկ արդյունքը դեռ երկար տարիներ անգերազանցելի կմնա:

Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս