loader
Սկսվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը

Սկսվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը: 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության 20 լավագույն թեկնածու մարզիկների որոշման չափորոշիչների սանդղակը հաստատելու մասին» N 143-Ա/1 հրամանի համաձայն ընտրվել են Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկները: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) կողմից` ըստ կարգի, Հանձնաժողովին ներկայացված թեկնածությունների կազմը` կազմվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը` ըստ մարզիկների ազգանունների այբբենական դասավորության: Անվանացանկը տեղադրված է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում:

Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի SMS քվեարկության կարգը

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ժամը 1800-ը): Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ): 

Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի` Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկության կարգը

Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունը (բաց քվեարկություն) անցկացվելու է քվեարկության համար սահմանված ժամկետի վերջին օրվա` 2018 թվականի դեկտեմբերի 21-ի, ժամը 1300-ից մինչև ժամը 1800-ն ընկած ժամանակահատվածում` մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով՝ անվանացանկից: 

Կից ներկայացվում է նաև տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի մասնակից մարզիկների 2018 թվականի նվաճումների, խաղային մարզաձևերում ցուցաբերած անհատական հաջողությունների և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելու, Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու վերաբերյալ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի քարտուղար Ռ. Գալստյանին (055) 52-85-95, (011) 52-85-95 և (043) 00-03-72 հեռախոսահամարներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս