loader
«1927/1928». Lalique-ը զարդերի հավաքածու է թողարկել

«1927/1928». Lalique-ը զարդերի հավաքածու է թողարկել

Lalique տան «1927/1928» զարդերի նոր հավաքածուն հիմնված է այդ թվականներին Ռենե Լալիքի կողմից ստեղծված և արդեկոյի, «Հռչակավոր Գեթսբիի», Garconne կերպարում ազատ և համարձակ «նոր կանանց» ժամանակաշրջանն արտացոլած աշխատանքների վրա:

Հավաքածուի մեջ երկակի մատանիներ, կախոցներ, ականջօղեր և ապարանջաններ են ընդգրկվել, որոնցում կիրառված է Lalique-ի թափանցիկ և սատինացված բյուրեղի համադրությունը: Հավաքածուի հիմնական մետաղը արույրն է, որն, ըստ ձևի, շենքերի կառուցման ժամանակ օգտագործվող պտուտակներ է հիշեցնում:

Այսկերպ, Lalique-ն ակնարկում է ար-դեկո ժամանակաշրջանում զարգացում ստացած արդյունաբերական ճարտարապետությունը: Հավաքածուի հիմնական գույները սև, սպիտակն ու ոսկեգույնն է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս