loader
Aura. Mugler-ի զմրուխտե բույրը (տեսանյութ)

Aura. Mugler-ի զմրուխտե բույրը (տեսանյութ)

Mugler պարֆումերային տունն այս ձմռանը ներկայացրել է բրենդի համար նշանակություն ունեցող Aura Mugler բույրը, որը պատմում է կենդանական ուժով և մագնետիզմով պարզունակ զգացմունքանության մասին պատմությունը: Բույրի հերոսուհին ուժեղ և անկախ կին է, որը չի վախենում ականջ դնել սեփական բնազդներին՝ ուշադրություն չդարձնելով հանրային կարծիքին:

Նոր բույրի դեմքը բելառուս մոդել Ժենյա Կատավան է, ով մարմնավորում է Aura Mugler-ի բնական մագնետիզմն ու ներքին ուժը: Կոմպոզիցիայում 3 սահման է միավորվել. վագրային լիանան կանացի հիմք և սեքսուալություն է խորհրդանշում, խավարածիլը և կանաչ նոտաները՝ շրջապատող աշխարհի հետ հարմոնիկ գոյությունը, իսկ բուրբոնյան վանիլը՝ հուզական զգացմունքայնությունը, որն ակնարկում է պարզունակ, կենդանական բնազդները:

Aura Mugler-ի սրվակը զմրուխտե սիրտ է, որը պարուրված է բրենդի համար խորհրդանշական «M» մետաղական տառով: Նման դիզայնի ընտրությունը պատահական չէ. բույրը, փայլուն զմրուխտի պես, արտացոլում է գաղտնի բնազդներով պարզունակ կանացիությունը, որը հատուկ է ժամանակակից կնոջը, ում կյանքը, ինչպես մի քանի դար առաջ, անցնում է քարերով շրջապատված ջունգլիներում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս