loader
Bounce Liquid Whip Long Wear Foundation. Beautyblender-ը առաջին սեփական տոնային հիմք է թողարկել

Bounce Liquid Whip Long Wear Foundation. Beautyblender-ը առաջին սեփական տոնային հիմք է թողարկել

Դիմահարդարումը հասցնելու համար իր կաթիլակերպ սպոնժի ստեղծմամբ հայտնի Beautyblender բրենդը առաջին սեփական կոսմետիկ միջոցն է թողարկել: Նոր 32 երանգներով տոնային հիմքը հարմար է տարբեր գույների մաշկի համար: Հիմքի առանձնահատկություններից մեկը բյութի-բլենդերի տեսքով քառակուսի սրվակն է, որը թույլ է տալիս միջոցը հարմար հասցնել սպոնժին:

Քսուքի բաղադրության մեջ է գիալուրոնային թթուն և կեչու էքստրակտը, առանց պարաբենների, սուլֆատների, ֆտալատների ու յուղերի: Նոր տոնային հիմքը մատտ թավշյա ծածկույթ է ապահովում և հարմար է վեգաններին:

Bounce Liquid Whip Long Wear Foundation միջոցը վաճառվում է Sephora կոսմետիկ ցանցի խանութներում և Beautyblender-ի պաշտոնական կայքում՝ 40 դոլարով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս