loader
ԲՅՈՒԹԻ-ԲԱՌԱՐԱՆ. Ալոե-վերայով մաշկը վերականգնող ամենաարդյունավետ միջոցները

ԲՅՈՒԹԻ-ԲԱՌԱՐԱՆ. Ալոե-վերայով մաշկը վերականգնող ամենաարդյունավետ միջոցները

Ալոեն ամենահայտնի բուսական բաղադրիչներից է: Աշխարհի բոլոր տեխնոլոգները կոչ են անում ավելի զգուշությամբ մոտենալ ալոեի բուսական հյութին, քանի որ գրգռվածություն ստանալու մեծ հավանականություն կա, իսկ կոսմետիկ միջոցներում այն ամբողջովին անվտանգ է: Բացի այդ, ալոեի էքստրակտով միջոցները մաշկը կփրկեն ոչ միայն արևային այրվածքից, այլ նաև սառը եղանակին՝ վերականգնում են, խոնավացնում և հանում են կարմրությունը:

FOREST ESSENTIALS, Pure Aloe Vera խոնավացնող գելը վերականգնում և պաշտպանում է մաշկը, խորը խոնավացնում և սնուցում է այն: Բաղադրության մեջ առկա են յուղեր, խոտաբույսերի էքստրակտներ և ալոե: Հարմար է զգայուն մաշկի համար և այն հասցնելը սպա-ծիսակատարության է վերածում:

CLINIQUE, After-Sun Rescue Balm With Aloe բալզամը հարմար է հատկապես ամառային արձակուրդներին: Այն վերականգնում է մաշկը արևային վաննաներից հետո, հանում է այրվածքները և կարմրությունները, ակնթարթորեն խոնավացնում է, հարթեցնում և թեթև սառեցնում է: Ալոեի գելը հանգստացնում է մաշկը, պերիլայի էքստրակտը հանում է կարմրությունը, իսկ C և E վիտամինները պաշտպանում և ամրացնում են այն: 

THE BODY SHOP, Aloe Soothing Body Butter մարմնի յուղը ունի փափուկ սերուցքային հյուսվածք, հալչում է մաշկի վրա և ինտենսիվ խոնավացնում է այն: Յուղի բաղադրության մեջ են ալոեի էքստրակտը և կակաոյի օրգանիկ յուղը: Միջոցը բարձրացնում է մաշկի էլաստիկությունը, նրան ձգություն է հաղորդում, հանգստացնում է արևից հետո և թեթև սառեցնում է: Հարմար է ծանր աշխատանքային օրվա ավարտին հասցնելու համար:

HOLIKA HOLIKA, Aloe լվացվելու փրփուրը հարմար է պրոբլեմատիկ մաշկի համար, որը հոգնել է չորացնող միջոցներից և դելիկատ մաքրում է պահանջում: Ջրի հետ առնչվելիս այն խիտ քսուքի է վերածվում, որը գերազանց հանում է աղտոտվածություններն ու մակիյաժը, ձգվածության ու չորության զգացողություն չի թողնում, թարմացնում է մաշկը:

MONASTERY, Aloe խոնավացնող գելի մեջ առկա գիալուրոնային թթուն պատասխանատու է հզոր խոնավացման և ջրազրկված մաշկի փրկության համար: Ալոեի էքստրակտը պահպանում է բալանսը, հանում է գրգռվածությունն ու կարմրությունները: Միջոցն ավելի լավ է հասցնել հիմնական քսուքից կամ յուղից առաջ. այն աշխատում է որպես շիճուկ՝ բոլոր հետագա միջոցների ներգործությունն ուժեղացնելով և մաշկը հարթացնելով:

BASD, Invigorating Mint մարմնի լոսյոնը հարստացված է ալոեի էքստրակտով՝ նրան խտություն և ձգություն հաղորդելով: Անանուխի պաղպաղակի բույրով միջոցը թեթև սառնություն է ապահովում, լրացուցիչ պայքարում է մաշկի բորբոքվածության դեմ՝ խոնավացնելով և վերականգնելով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս