loader

ԲՅՈՒԹԻ-ԲԱՌԱՐԱՆ. Դեմքի մերսման բյուրեղները (տեսանյութ)

Գուաշան մերսման չինական տեխնիկա է, որի նպատակը օրգանիզմը տոքսիններից ազատելն է: Մերսումը կատարում են հատուկ գործիքի օգնությամբ՝ վարդագույն կամ կանաչ բյուրեղի (հնադարում օգտագործել են գոմեշի եղջյուրը կամ խոշոր մետաղադրամները). այն ուժով գլորում են մաշկի վրայով՝ բարելավելով արյան շրջանառությունը: Պրոցեդուրայից հետո ուժեղ արտահայտված կարմիր հետքեր են մնում, որոնք աստիճանաբար անցնում են, իսկ մերսումը, գրեթե, անցավ է:

Նորագույն թրենդերից մշակված բյուրեղով դեմքի մերսումն է: Վարդագույն քվարցը կամ նեֆրիտն օգտագործելով, կարելի է հասնել դեմքի օվալի ձգության, մաշկի ավելի հարթ գույնի, արյան շրջանառության բարելավման: Այս մեթոդն արդեն հասցրել են գնահատել արևմտյան բլոգերները և մաշկաբանները, իսկ բյուրեղը հայտնվել է տարբեր ապրանքանիշների ընտրանում:

Գուաշա գործիքն օգտագործվում է չինական բժշկության մեջ, որը հարմար է դեմքի մերսման համար: Նեֆրիտային ռոլերի պես, այն բարելավում է մաշկի գույնը՝ փայլն ու ձգությունը վերադարձնելով, կոնտուրներն ավելի հստակ դարձնելով: Գործիքի ամենակարևոր հատկանիշն այն է, որ հեշտությամբ հանվում է մկանային լարվածությունը, որը ծերության նախանշաններն ավելի արտահայտիչ է դարձնում:

Գուաշայի հաճախակի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է ձիգ, կնճիռները՝ հարթ, փայլը՝ առողջ: Բյուրեղն անհրաժեշտ է օգտագործել հարթ կողմով, շարժվել վերև՝ պարանոցից սկսելով և ծնոտին, այտոսկրերին ու ականջներին հասնելով: Մերսումից առաջ, անհրաժեշտ է մաշկին դեմքի յուղ հասցնել: Մերսումից հետո, բյուրեղը պետք է պարտադիր մաքրել մաքրող փափուկ միջոցով: Արգելվում է գործիքն օգտագործել, եթե մաշկին առկա է ցանը, արևային այրվածքները և այլ վնասվածքները:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս