loader
ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. CICA-ՔՍՈՒՔՆԵՐ

ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. CICA-ՔՍՈՒՔՆԵՐ

Դեմքի մաշկը մշտապես արևից պաշտպանվելու օգնության կարիք ունի: Այս մեծ պատասխանատվությունն այսուհետ տրված է ասիական ցենտելային և cica-քսուքներին, որոնց բաղադրության մեջ առկա է այն: Ցենտելան գերազանց պաշտպանում, խոնավացնում և հանգստացնում է դեմքի մաշկը:

Ասիական ցենտելան (Centella asiatica կամ cica) արտաքնապես անհաջող բույս է, որը, սակայն, բուժիչ և սննդային հատկություններ ունի: Հնագույն Չինաստանում և Հնագույն Հնդկաստանում ցենտելայով տարբեր ճաշատեսակներ են պատրաստել և դարերով կիրառել են բժշկության մեջ՝ մաշկային բորբոքվածություններից մինչև փորացավ: Այսօր, ասիական ցենտելան ամենանորաձև բյութի-բաղադրիչի կոչում է ստացել: Վնասակար էկոլոգիան կամ փիլինգի հաճախակի կիրառումը քանդում են էպիդերմիսի բնական արգելքը: Ասիական ցենտելան օգնում է ավելի արագ վերականգնվել և մաշկը պաշտպանել ապագա արտաքին ու ներքին վնասվածքներից: Գրգռվածությունը, կարմրությունը, ակնեն, զգայունությունը. իրավիճակը դեպի լավն են փոխում հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոցները: Ցենտելայի էքստրակտը բարձրացնում է մաշկի միկրոշրջանառությունը, ինչը ստիմուլացնում է սնուցող նյութերի (վիտամիններ, միներալներ, թթվածին) հոսքը և բջջային թարմացումը: Բույսը լրացուցիչ խոնավությամբ մատակարարում է մաշկի վերնաշերտերը, նպաստում է այրվածքների ու վերքերի արագ ապաքինմանը: Ցենտելան նաև բարձրացնում է կոլագենի արտադրողականությունը, բարելավում է ձգությունը և տարիքային մաշկի էլաստիկությունը: Փոքրիկ տերևների էքստրակտը մաշկին հնարավորություն է տալիս 100%-ով ավելի լավ աշխատել: Այն հարմար է մաշկի բոլոր տիպերի և վիճակների համար, չունի հակացուցումներ և գրգռվածության ռիսկեր: Ասիական ցենտելայով մեկ միջոցը միանգամից կարող է փոխարինել մի քանիսին՝ խոնավացնող, հակաօքսիդանային, երիտասարդացնող: 

L'Oreal Paris. RevitaLift Cicacream հակատարիքային քսուքը ասիական ցենտելայի փառքը հանել է Ասիայի սահմաններից դուրս: Գեղեցկության մասնագետները կարծում են, որ արտաքին և ներքին ֆակտորները ճեղքեր են բացում մաշկային արգելքում: Ռետինոլով այս նոր քսուքը լցնում է այդ բոլոր ճեղքերը, և 2 շաբաթվա ընթացքում մանր կնճիռներն ավելի են մանրանում:

Dr. Jart+. Cicapair Derma Green-Cure Solution Re-Cover SPF 30/PA++ CC-քսուքը համադրվում է մաշկի գույնին, իսկ կանաչ տերևների ցուղունային բջիջները թարմացման գործընթաց են սկսում: Գծի մեջ ներկայացված է նաև վերականգնող շիճուկը, հակասթրես-քսուքը և գիշերային դիմակը:

Peach & Lily. Original Glow Sheet Mask գործվածքային դիմակը ստեղծել է K-բյութիի գիտակ և ապրանքանիշի հիմնադիր Ալիսիա Յունը: Դիմակի բաղադրության մեջ առկա են մրգային թթուները, պեպտիդները և ցենտելայի էքստրակտը: Նորույթը մաշկին վերադարձնում է բնական բարելավված ու հանգիստ տեսքը: 

Cosmetics 27. Creme 27 Bio-Logique դետոքս-քսուքը ստեղծել է բրենդի հիմնադիր և դեղագործ Միշել Էվրարը: Սկզբում, էքստրակտը հեռացրել է նրա մաշկի սպին, այնուհետև դարձել է նրա բոլոր միջոցների անբաժանելի մասը: Ապրանքանիշի քսուքի հյուսվածքն առաջին անգամ է թողարկվել. 95%-ով բնական բաղադրիչներից ամենագլխավորը ասիական ցենտելան է: Մաշկը երիտասարդացնելու և գեղեցկացնելու գործում նրան օգնում են կարմիր խաղողի հակաօքսիդանները և պրոբիոտիկները:

Neogen. Dermalogy Real Cica Pad փիլինգի սկավառակները կարող են փոխել խնամքի հանդեպ հայացքները: Հաճախ, բորբոքված կամ զգայուն մաշկի համար թեփոտացումը դաժան մեթոդ է թվում, սակայն այս սկավառակները ներծծված են ասիական ցենտելայի էսենցիայով, թթուներով և գիալուրոնային թթվով: Նման միությունը փիլինգը փափուկ է դարձնում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս