loader
ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Դեմքի համար ունիվերսալ բալզամները

ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Դեմքի համար ունիվերսալ բալզամները

Եթե մաշկն ակնհայտ խնդիրներ չունի, ապա կարելի է բավարարվել մեկ բյութի-միջոցով: Կոսմետիկ շուկայի նոր դերակատարը դեմքի համար բալզամն է, և այն արժանի է առանձնակի ուշադրության: Ճիշտ հյուսվածքն ու գրագետ ֆորմուլան թույլ են տալիս այն օգտագործել քսուքի, դիմակի, փրայմերի, դեմակիյաժի փոխարեն:

Clarins. Beauty Flash Balm: Բրենդի նորույթը «ակնթարթային ներգործության բալզամ» է: Բրնձի օսլան ռեկորդային ժամկետում ներծծում է սեբումի ավելցուկները, բիսաբոլը հանգստացնում է կարմրությունները և թաքցնում է թեփոտվածությունը: Գամամելիսով օլիվան մաշկին փայլ են հաղորդում, իսկ դիմահարդարմանը՝ կայունություն, փրայմերի սկզբունքով աշխատելով: 

Secret Nature. Maca Cica Intensive: Սա զգայուն մաշկի համար աշուն-ձմեռ սեզոնի ինտենսիվ խնամքի համար հարավկորեական բրենդի լավագույն միջոցն է: Դամասկոսյան վարդի ծաղկային ջրի բարձր պարունակությունը (84%), բուսական կերամիդները և ասիական ցենտելայի էքստրակտը հանգստացնում են սթրեսից: Միջոցը գերազանց է կատարում քսուքի և դիմակի դերակատարումը:

Methode Cholley. Phytobiotech Satin Balm: Այս բալզամը ունակ է շատ ֆունկցիաներ կատարել, քանի որ նրանում առկա արգինինի ամինաթթունմաշկի մակարդակը բարելավում է մինչև young & beautiful մակարդակը: Ցերեկային և գիշերային քսուքը, դիմակը կարելի է հասցնել նաև դեկոլտեի հատվածում, հարթության և ձգության համար:

May Lindstrom. The Blue Cocoon Beauty Balm Concentrate: Մոգական գույնը միակ պատճառը չէ, որ անհրաժեշտ է փորձել այս մուլտիմիջոցը: Նրա առավելությունը կայանում է հյուսվածքի մեջ՝ ակտիվ բաղադրիչների կոնցենտրացիայով: Կամելիայի, նարդոսի և պիժմայի օրգանական եթերայուղերի խառնուրդը հակասեպտիկի դեր են կատարում: Սա հակաբորբոքային դեղամիջոց է, հանգստացնող քսուք և սառեցնող դիմակ:

Bybi. Baby Balm: Բյութի-բլոգերներ Էլսին և Դոմենիկան ստեղծել են Bybi ապրանքանիշն անցած տարի, իսկ այժմ բարելավել են իրենց բեսթսելլերի ֆորմուլան: Թարմացված Baby Balm-ը պարունակում է բուսական յուղեր, E վիտամին և կիտրոնաթթու, ինչպես նաև արագ է ներծծվում: Միջոցը գիշեր-ցերեկ աշխատում է դեմքի և մարմնի բոլոր մասերում, փայլ է հաղորդում, ֆիքսում է հոնքերը և հեռացնում է դիմահարդարումը:

Summer Fridays. Jet Lag Mask: Այս դիմակ-բալզամի հեղինակները բյութի-բլոգերներ Մարիաննան և Լորենն է: Միջոցը փրկում է ջեթլագի արտաքին բոլոր նշաններից՝ ջրազրկվածությունից, գունատությունից, կարմրություններից, այտուցներից: Այս խնդիրները ծանոթ են ոչ միայն հաճախ ճանապարհորդողներին: Շագանակի էքստրակտով, C վիտամինով, կերամիդներով և կանաչ թեյով այս միջոցը խորհուրդ է տրվում բոլորին: Դեմքի և կոպերի համար էքսպրես-դիմակը, գիշերային քսուքն ու դիմահարդարման տակ բազան հասանելի է ցանկացած տեսակի մաշկի համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս