loader
ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Մաշկի կորեական խնամքի առանձնահատկությունը

ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Մաշկի կորեական խնամքի առանձնահատկությունը

Ասիական երկրները առատությամբ կիսվում են իրենց գաղտնիքներով և պատմում են, թե ինչու են նրանց կանայք այդքան երկար երիտասարդ մնում: Նրանց շնորհիվ եվրոպուհիների և ամերիկուհիների դարակներում հայտնվել են գործվածքային դիմակներն ու էսենցիաները, իսկ պայուսակներում՝ թինթերն ու BB-քսուքները: Միաժամանակ, Կորեայում գեղեցկության ինդուստրիան տեղում չի դոփում: 

«ԱՆԱՄՊ» ՄԱՇԿ: Cloudless skin արտահայտությունը ամուր հաստատվել է կորեացի բյութի-բլոգերների  առօրյայում բոլորովին վերջերս: Այս տերմինով նկարագրվում է իդեալական հարթ, հավասար, փայլուն մաշկը, որը բազմաստիճան խնամքի և ճիշտ ապրելակերպի արդյունքն է: Ժամանակակից կորեուհիները մաշկի որակին հասնում են կոսմետիկ միջոցների, առողջ քնի, ճիշտ սննդակարգի և սպորտով զբաղվելու շնորհիվ: 

ՉՈՔ-ՉՈՔ: Այս արտահայտությունը մաշկի խոնավ փայլ է նշանակում: Կորեուհիների մաշկն իդեալական հարթ և ճենապակյա է: Նման էֆեկտի հասնելու համար կօգնի մաշկի խորը խոնավացումը՝ գործվածքային դիմակ, էսենցիա, շիճոււկ և խոնավացնող քսուք:

ՖԻԼՏՐ-ՔՍՈՒՔՆԵՐ: Հատուկ ֆիլտր-միջոցները (փրայմեր, խոնացվացնող քսուք, բալզամ) աշխատում են որպես ֆոտոշոփ՝ մաշկը վիզուալ հարթացնելով և ծակոտիները թաքցնելով: Այս միջոցների տուփերին նշված են Blur և Filter բառերը: 

ԳԵՏՆԱՍՈՒՆԿ: Գետնասունկը ոչ միայն շատերի սիրելի մթերքն է, այլ նաև հզոր կոսմետիկ բաղադրիչ: Նրա բաղադրության մեջ է B վիտամինի բարձր կոնցենտրացիան, որը պատասխանատու է վնասված ու շատ չոր մաշկի և խոնավության մակարդակի վերականգնման համար՝ այն ազատ ռադիկալներից և շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանելով: 

ՍՓԼԵՇ-ԴԻՄԱԿՆԵՐ: Մեգապոլիսի մշտապես վազող բնակչուհիների համար հեղուկ դիմակը մի քանի վայրկյանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ մաքրում է, խոնավացնում և սնուցում է: Միջոցի փոքր քանակությունն անհրաժեշտ է խառնել ջրի հետ և հասցնել մաշկին. թեփոտացնում է մահացած բջիջները և փայլ է հաղորդում:

ԷՍԵՆՑԻԱՆԵՐ: Կորեուհիները հայտնի են մաշկի խնամքի հանդեպ իրենց մանրակրկիտ մոտեցմամբ. մեկ սեանսի ընթացքում միքանգամից տասը միջոցներ են դեմքին հասցնում: Ամենակարևոր քայլերից է էսենցիան, որն իրենից հեղուկ հյուսվածքով միջոց է ներկայացնում, և այն ունակ է ինքնուրույն գործել՝ ուժեղացնելով շիճուկի և քսուքի ներգործությունը: Կորեուհիներն այն հասցնում են մի քանի շերտերով:

ՎԱՐՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՎԱԾՔԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ: Հատուկ գործվածքից փոքր տուփը ներծծված է էսենցիայով, որն ակնթարթորեն վերականգնում է վարսերը: Անհրաժեշտ է մազերից պոչ հավաքել, հագնել դիմակը և սպասել 20 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով: Արդյունքում հարթ փայլուն վարսեր են:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԵ ԴԻՄԱՓՈՇԻ: Միջոցների բաղադրության մեջ թանկարժեք քարերի առկայությունը նորություն չէ կորեական բրենդերի համար: Մարգարիտը հարուստ է հակաօքսիդաններով և ամինաթթուներով. այն հաղթահարում է բորբոքվածությունները, ծերացման ազդանշանները և մաշկի գունատությունը: Ադամանդե փոշին պատասխանատու է վիզուալ էֆեկտի համար՝ նրան գեղեցիկ փայլ պարգևելով: 

ԴԵՄՔԻ ՄԻՍԹԵՐ: Յուրաքանչյուր կորեուհու պայուսակում առկա  է միսթ՝ հատուկ սփրեյ, որով անհրաժեշտ է մաշկը թարմացնել ողջ օրվա ընթացքում: Միսթերի բաղադրության մեջ են խոնավացնող բաղադրիչները, հակաօքսիդաններն ու վիտամինները: Այս միջոցը թերմալ ջուր է հիշեցնում, որը սակայն տարբերվում է իր բաղադրությամբ: Միսթն ակնթարթորեն խոնավացնում է մաշկը, նրան փայլ և թարմություն է հաղորդում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս